«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Կյա՞նք է սա, թե՞…

Կյա՞նք է սա, թե՞…
11.10.2023 | 09:13

Տե՛ր, ասա՛ դու ինձ,

Մի՞թե սա ստույգ մահ չէ ու թաղում,

Երբ ապրում ես, կաս,

Բայց վաղու՜ց արդեն

Ո՛չ լաց ես լինում ու ո՛չ ծիծաղում․․․

Հովհաննես ՇԱՀԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 4573

Մեկնաբանություններ